Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասի այն հայտարարությունը, որ ԵՄ-ը կօգնի Հայաստանին այնպես, ինչպես դա արել է Մոլդովայում: «Օրերս եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել է Մոլդովայում։ Անկեղծ խոստովանություն է, ինքնախոստովանական ցուցմունք»,- ընդգծել է Լավրովը:               
 

Ա՛յ անբան նառկոշներ, դուք էս երկրի համար մի լավ բան տեսնելու ու անելու ընդունա՞կ եք ընդհանրապես

Ա՛յ անբան նառկոշներ, դուք էս երկրի համար մի լավ բան տեսնելու ու անելու ընդունա՞կ եք ընդհանրապես
15.06.2025 | 18:36

Ամբողջ իր անիմաստ կյանքը Գյումրիի քուչեքում վատնած, Գյումրիում մի բարի գործ չկատարած, նախկին բառիգ, ներկայումս ԱԺ գյումրեցի ուսապարկ նառկոշ սարուխանյան կարենը շատ վատ է զգացել, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարը զանգել է Գյումրու քաղաքապետարան ու ռազմաբազայի աջակցությունն է առաջարկել երեկ Գյումրիում տեղացած աղետաբեր կարկուտի և քամու պատճառած վնասները վերացնելու համար։

Քպ-ական աղբակույտով կիսվում են նառկոշ կարենի գրառումով ու իրենց դավաճան անմեղսունակ սաստավով ծաղրում քաղաքապետին ու ռազմաբազայի հրամանատարին, չշրջանցելով իհարկե Պուտինին:

Ա՛յ ողորմելի, դավաճան թալանչիներ, ա՛յ անբան նառկոշներ, դուք էս երկրի համար մի լավ բան տեսնելու ու անելու ընդունա՞կ եք ընդհանրապես։

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3034

Մեկնաբանություններ